ԵՐՐՈՐԴ ԽԱՂԵՐԸ ՄԵԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ

15:51 - 05 Մայ, 2023

Շարունակվում է  Կրակովում կայանալիք Եվրոպական ամառային երրորդ  խաղերի հետհաշվարկը: Միջոցառման մեկնարկին մնացել է 47 օր: Գնալով ավելի է մեծանում հետաքրքրությունը այդ խոշոր մարզական միջոցառման նկատմամբ, որը կազմակերպիչների համոզմամբ  խոստանում է լինել անհավանական մեծ  իրադարձություն, սպորտի և մշակույթի տոն:

Եվրոպայի 50 ազգային օլիմպիական կոմիտեների ավելի քան 4000 մարզիկ – մարզուհիներ և նրանց երկրպագուներ  անհամբերությամբ են  սպասում մրցումների մեկնարկին:

Եվրոպական խաղերի կազմակերպիչները գործադրել են բոլոր ջանքերը, որպեսզի միջոցառումն ապահով և հաճելի լինի մասնակիցների համար։ 

Այն երկրպագուները, ովքեր չեն կարողանա անձամբ ներկա լինել մարզահանդեսին,  խաղերի ոգևորությունը կարող են զգալ հեռուստատեսության  ուղիղ և առցանց լուսաբանման միջոցով: Մրցումները հեռարձակվելու են աշխարհի ավելի քան 50 երկրներում:

Ստուգատեսը  ոչ միայն մարզական բնույթ կկրի ,  այլև՝  մշակութային։ Նախատեսված են համերգներ, ցուցահանդեսներ և փառատոներ: Այդ միջոցառումները այցելուներին բացառիկ հնարավորություն կտան զգալու Կրակովի և Լեհաստանի հարուստ մշակույթն ու պատմությունը:

Եվրոպական խաղերը տեղի կունենան 2023թ.  հունիսի 21-ից հուլիսի 2-ը:

 

Այլ նորություններ