ՀՀ 20 – ՐԴ ԴԱՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿԸ 94 ՏԱՐԵԿԱՆ Է

10:37 - 11 Փետ, 2023

Բոլորեց հայ  հանճարեղ մարմնամարզիկ Ալբերտ  Վաղարշակի Ազարյանի  ծննդյան 94 –ամյակը : Ծնվել է 1929 թ. փետրվարի 11 –ին : 1949 թ. նրա ընտանիքը Վանաձորից տեղափոխվել է   Երևան:

 Թեև  բավականին ուշ սկսեց պարապել մարմնամարզությամբ, բայց չափազանց կարճ ժամանակում անվանի դարձավ Հայաստանում, ԽՍՀՄ  -  ում և աշխարհում:

 ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Սեմյոն Ղարագյոզյանի ղեկավարությամբ  Ալբերտ Ազարյանը  ավելի քան 15 տարի  մնաց  անպարտելի: Նա  հայաստանցի միակ մարդն է, ով  11 անգամ  հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն  / օղակներ ,  զուգափայտ ,  պտտաձող  մրցաձևերում  /: Եվրոպայի կրկնակի, աշխարհի քառակի  ոսկե դափնեկիր է, և աշխարհի  միակ հայ  մարզիկն է,  ով  կրում է օլիմպիական խաղերի եռակի ոսկե դափնեկրի պատվավոր կոչումը :

Ազարյանական  լեգենդը ճյուղավորվել , տարածվել է աշխարհով մեկ : Քրիստոնյա  հայ ժողովուրդը երբեք  չի մոռանա  իր եռակի խաչակրին, քանզի նա առաջինն է    կատարել  ԱԶԱՐՅԱՆԱԿԱՆ  ԽԱՉԸ   և այն գրանցել տվել  մարմնամարզության միջազգային  անվանակոչության տարեգրության  չեմպիոնական պատմագրքում :

    

Նրա ստեղծած ընտանիքը  երևի թե աշխարհում միակն է , որն ունի միևնույն ` սպորտային մարմնամարզություն մարզաձևում օլիմպիական խաղերի երկու չեմպիոն` գումարած նաև  չեմպիոնական ընտանիքի մայրը  :  Նկատի ունենք  մոսկովյան օլիմպիական խաղերի ոսկե դափնեկիր որդուն ` Էդվարդ Ազարյանին և տիկնոջը` Ելիզավետա Ազարյանին, ով  նույնպես սպորտային մարմնամարզությունից   ԽՍՀՄ սպորտի վարպետ  էր   և  Հայաստանի հանրապետության վաստակավոր մարզիչ :

   

Ալբերտ  Ազարյանն արժանացել է  ԽՍՀՄ,   ՀԽՍՀ , անկախ Հայաստանի  և ՄՕԿ -ի բարձրագույն պարգևներին  և  կոչումներին:  

Նախորդ տարեվերջին, Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի բակում,  ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ վեր հառնեց հայրենական սպորտի կենդանի լեգենդի բրոնզաձույլ կիսանդրին:

Բացման արարողությանը ներկա մեծն Ազարյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և խոստացավ . . . ապրել մեկ դար:

 

Ծնունդդ  շնորհավոր,  Հայաստանի 20 –րդ  դարի  լավագույն  մարզիկ: Մաղթում  ենք    քաջառողջություն, երկարակեցություն . . .  

Դարով մեծանաք, հանճարեղ լեգենդ:

 

 

Այլ նորություններ