Բոգոտայում մեկնարկած ծանրամատի աշխարհի առաջնությանն ընդառաջ տեղի է ունեցել մարզաձևի միջազգային ֆեդերացիայի / IWF / տեխնիկական, մարզչական և հետազոտական կոմիտեների աշխատանքային համատեղ հանդիպումը:
Ողջույնի խոսքով հանդես են եկել IWF-ի նախագահ Մոհամմեդ Ջալուդը, գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոն և առաջին փոխնախագահ Ուրսուլա Պապանդրեան:
Տեխնիկական կոմիտեի անդամները քննարկել են աշխարհի հաջորդ առաջնությունների անցկացմանն առնչվող խնդիրները , ինչպես նաև նորարարական գաղափարներին, մարզաձևի մասսայականացման , մասնավորապես ՝ լողափնյա և փողոցային ծանրամարտին առնչվող հարցերը :
Մարզչական և հետազոտական հանձնաժողովը անդրադարձել է մասնագիտական սեմինարների անցկացմանը և արտոնագրերի տրամադրմանը:
Տեղի է ունեցել նաև 2023թ. Փարիզում նախատեսված համաշխարհային ամառային ուսումնամարզական հավաքի շնորհանդեսը, որը նախապատրաստական փուլ կհանդիսանա 2024թ. ամառային օլիմպիական խաղերի համար: