ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1 – Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ

11:37 - 01 Դեկ, 2022

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային հերթական աղյուսակը:

Տղամարդկանց ցանկը  շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը  / 2859  միավոր /:

100 ուժեղագույնների շարքում են մեր երկրի ներկայացուցիչներ Գաբրիել Սարգսյանը / 40 –րդ, 2699 / և Հայկ Մարտիրոսյանը / 59 –րդ,   2682 /:  

Կանանց  աղյուսակի առաջատարն է չինուհի Հոու Յիֆանը՝ 2638 միավոր:

Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը զբաղեցնում են  հաջորդաբար 36-րդ, 69-րդ, 73-րդ  և 87-րդ հորիզոնականները:

 

Այլ նորություններ