Արոնյանը զիջեց Անանդին. Հավակնորդների մրցաշար

21:40 - 21 Մար, 2016

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանն առաջին պարտությունը կրեց հավակնորդների մրցաշարում:

Մոսկվայում ընթացող հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում Արոնյանը սևերով խաղում էր աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդի հետ: Ժամեր ձգված պարտիան ավարտվեց 66-րդ քայլին և հնդիկ գրոսմայստերը գերաանցեց Արոնյանին:

Այժմ Արոնյանն ունի միայն 5 միավոր և 3-րդ տեղում է:  5,5 միավոր ունեն Վիշի Անանդը և Սերգեյ Կարյակինը:

Հաջորդ տուրում Արոնյանը կխաղա Վեսելին Թոփալովի հետ:

Մարտի 22-ին հավակնորդների մրցաշարում հանգստի օր է: 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ