Արոնյանը կիսեց միավորը Կարուանայի հետ. Հավակնորդների մրցաշար

19:30 - 16 Մար, 2016

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի հերթական տուրում:

Մոսկվայում ընթացող հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանը խաղում էր ԱՄՆ ներկայացնող Ֆաբիանու Կարուանայի հետ: Պարտիայի 30-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին ոչ-ոքի արդյունքին:

Հաջորդ տուրում Արոնյանը կխաղա ԱՄՆ-ի մյուս ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ:

Լուսանկարն՝ առաջնության պաշտոնական կայքից

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ