ԴՈՒՐՍ ՄՆԱՑԻՆ

11:57 - 15 Հուլ, 2022

Տեղի ունեցան ֆուտբոլի կոնֆեդերացիաների լիգայի  որակավորման փուլի պատասխան հանդիպումները:

Երևանում «Արարատը»  ոչ ոքի՝  2:2 հաշվով  ավարտեց  հանդիպումը Հյուսիսային Մակեդոնիայի «Շկենդիա» թիմի հետ: Ի դեպ,  արարատցիներից կրկնակի գոլի հեղինակ  դարձավ Գոռ Մալաքյանը:

Երկու խաղերի արդյունքով Արամ Ոսկանյանի թիմը զիջեց 2  : 4 հաշվով ու  դուրս մնաց պայքարից:

Նույն  լիգայի  ծրագրով «Ալաշկերտը »  Երևանում  կայացած  առաջին խաղում հաղթել էր  (1:0)  Մալթայի «Համրուն Սպարտանսին»: Պատասխան մրցամարտը կայացավ երեկ:  Առաջին խաղակեսի լրացուցիչ ժամանակում երևանցիներից Արտակ  Եդիգարյանը դիպուկ հարվածով  բացեց  խաղի հաշիվը և առաջ մղեց իր թիմին: Դա հույս ներշնչեց, որ մեր ֆուտբոլիստները կհաղթեն և կանցնեն հաջոդ փուլ:

Ընդմիջումից հետո խաղի պատկերը լիովին փոխվեց:  Տանտերերը չորս անգամ գրավեցին հյուրերի դարպասը , տոնեցին ջախջախիչ հաշվով հաղթանակ / 4 : 1 / և անցան հաջորդ փուլ:

 

Այլ նորություններ