Մեկնարկել են բասկետբոլի Երևանի առաջնությունները

14:30 - 15 Մար, 2016

Շենգավիթի մարզադպրոցում մեկնարկել են Երևան քաղաքի 2000-01թթ. ծնված տղաների եւ աղջիկների առաջնությունները:

Տղաների պայքարում հանդես է գալիս 8 թիմ: Լավագույն 4 թիմերը իրավունք կստանան մասնակցել Հայաստանի առաջնության եզրափակիչ փուլին:

Աղջիկների պայքարում ելույթ են ունենում 5 թիմեր, իսկ լավագույն 3-ը կնվաճեն Հայաստանի առաջնության ուղեգիր:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ