ԿԵՍ ՏԱՐԻ ՀԵՏՈ

15:07 - 11 Մար, 2022

Եվրոպայի սամբոյի  առաջնությունը կանցկացվի Սերբիայի Նովի Սադ քաղաքում ՝   սեպտեմբերի 14-19-ը։ Որոշումը կայացվել է եվրոպական ֆեդերացիայի տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված գործկոմի նիստում:

Մրցումներին կմասնակցեն  16-18,  18-20 տարեկան պատանիները, տղամարդկանց, կանանց մեծահասակների և մարտական սամբոյի ներկայացուցիչները: 

Գործկոմի անդամները որոշել են կազմակերպել  նաև միջազգային ուսումնամարզական հավաքներ։ Պայմանները, ժամկետները և վայրերը կհայտարարվեն ավելի ուշ: 

Այլ նորություններ