Բաթումիում այսօր կանցկացվի շախմատի համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրը

10:35 - 05 Հոկ, 2018

Բաթումիում այսօր կավարտվի շախմատի համաշխարհային օլիմպիադան: Նախավերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1,5 :2,5 հաշվով պարտվեց ԱՄՆ-ի թիմին, կորցրեց մրցանակակիր դառնալու հնարավորությունը և 15 միավորով բաժանում է 6-12-րդ տեղերը: 11-րդ տուրում մերոնք կմրցեն գերմանացիների հետ: 17-ական միավորով առաջատարներն են Չինաստանի և ԱՄՆ-ի պատվիրակները: 

Մրցանակակիր դառնալու հնարավորությունը պահպանում է Հայաստանի կանանց ընտրանին, որը 10-րդ տուրում 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը Ադրբեջանի ներկայացուցիչների հետ և վերջին մրցամարտում կպայքարի Վրաստանի առաջին հավաքականի դեմ: Հայաստանի թիմը 16 միավորով Ուկրաինայի ու ԱՄՆ-ի շախմատիստուհիների հետ բաժանում է 2-4-րդ տեղերը: Միանձնյա առաջատարը 17 միավորով չինուհիներն են:

ՀԱՕԿ լրատվական բաժին

Այլ նորություններ