Ըմբիշներ Խաչատրյանը և Հարությունյանը պարտվեցին. Եվրոպայի առաջնություն

15:30 - 12 Մար, 2016

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները:  

66 կգ քաշային կարգի Միհրան Հարությունյանը տհաճ անակնկալ մատուցեց մարզասերներին: Որակավորման փուլում նա 6:4 հաշվով հաղթեց լեհ Գրեգոր Վինկեին, սակայն 1/8 եզրափակչում 2:3 հաշվով պարտվեց լատվիացի Նիկիտա Մաժուկսին և դուրս մնաց հետագա պայքարից:

130 կգ քաշային Էդգար Խաչատրյանը վստահ մեկնարկեց՝ որակավորման փուլում 9:0 հաշվով առավեության հասնելով ավստրացի ըմբիշի նկատմամբ: Սակայն հայ ըմբիշը 1/8 եզրափակչում տուշեով պարտվեց գերմանացի Էդուարդ Պոպին և լքեց պայքարը:

Լուսանկարներն՝ այստեղ 

Լատվիա, Ռիգա

ՀԱՕԿ լրատվւթյան բաժին

Այլ նորություններ