ԱՄԵՆԱԱՊԱՀՈՎ ՎԱՅՐԸ

10:57 - 08 Փետ, 2022

Պեկինը մոլորակի ամենաանվտանգ վայրն է, քանզի  ձմեռային օլիմպիական խաղերում իրականացվում են ամենախիստ  հակակորոնավիրուսային միջոցառումները:  Այս մասին ասել է միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) բժշկական փորձագիտական խմբի նախագահ Բրայան Մակքլոսկին։ 

Մրցասպարեզներում պահպանվում են բոլոր կանոնները: Կորոնավիրուսով վարակվելը փակ տարածքում գրեթե անհնար է։ Այսինքն՝ Պեկինից դուրս վարակվելու հավանականությունը շատ ավելի մեծ է: Ինկուբացիոն շրջանը երկար չի տևում:

Մասնակիցները թեև պատվաստված են, բայց  ամեն օր թեստավորվում են: Հնարավոր է  ինկուբացիոն շրջանում  գրանցվեն դեռ դեպքեր, բայց դրանք գնալով կնվազեն։

Ստացվում է, որ օլիմպիականները երկիր  մոլորակի  ամենաապահով տեղում են։

Այլ նորություններ