ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՂԱՎ

10:07 - 31 Հուն, 2022

Երևանի  << Դինամո >>  մարզադահլիճում տեղի ունեցավ Հայաստանի բռնցքամարտի հերթական առաջնությունը: 

Մասնագետները զրույցներում ասացին , որ նոր հայտնություն չեղավ: Թերևս գոհացրեց աշխարհագրությունը, որովհետև բռնցքամարտը հիմնական գրանցում է ստացել որոշ մարզերում: Ավելին, նրանցից նույնիսկ հաղթող և մրցանակակիրներ եղան:

Երկրի չեմպիոնի պատվին արժանացան Արման Ոսկանյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Ջանիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Հենրիկ Ճղրիկյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և  գերծանրքաշային  Դավիթ Չալոյանը:

 Կանանց մրցաշարում  հավասարը չունեցան  48 կգ քաշային Լիլիթ Դալլաքյանը, 54 կգ քաշային Արևիկ Դոխոլյանը, 57 կգ քաշային Տաթևիկ Խաչատրյանը և 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը։

Այլ նորություններ