ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՝ ՓԵՏՐՎԱՐԻՆ

15:37 - 17 Հուն, 2022

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտնում է, որ Գերմանիայի Ֆրայզինգ քաղաքում փետրվարի 15-ին տեղի կունենա Եվրոպայի 2022թ. փոքր երկրների առաջնությունների վիճակահանությունը:  

Մրցակիցներին կիմանան տղամարդկանց Հայաստանի ազգային ,մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն) և  մինչև 18 տարեկանների (C դիվիզիոն) հավաքականները:

Հայաստանի ազգային հավաքականը ելույթ կունենա փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում, որը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը, Մալթայի Տա-Քալի քաղաքում:

Տղամարդկանց Մ16 տարեկանների С դիվիզիոնի հանդիպումները կկայանան 2022թ.  հուլիսի 12-17-ը՝  Կոսովոյի Պրիշտինա քաղաքում, իսկ Մ18 տարեկանների հանդիպումները՝ հուլիսի 26- 31-ը՝  Սան Մարինոյում:

Կանանց պայքարում մեր երկիրը կներկայացնեն մինչև 16 և 20 տարեկանների հավաքականները, որոնք հանդես են գալու C և B դիվիզիոններում:

Կանանց Մ16 տարեկանների С դիվիզիոնի հանդիպումները կկայանան 2022թ.  հուլիսի 12-17-ը Ալբանիայի Կորչե քաղաքում, իսկ Մ20 տարեկանների B դիվիզիոնինը՝ հուլիսի 9-17-ը՝  Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում:

 

 

Այլ նորություններ