ՄՕԿ –Ը ՊԱՀՊԱՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆ

16:37 - 07 Դեկ, 2021

Սպիտակ տունը երեկ հայտարարել է , որ պաշտոնական պատվիրակություն չի ուղարկի Պեկին՝ 2022թ.  ձմեռային խաղեր։ Դիվանագիտական բոյկոտը, ինչպես այն անվանել են Վաշինգտոնում, չի վերաբերում ամերիկացի մարզիկների մասնակցությանը։ ՉԺՀ դեսպանությունն իր հերթին ասել է,   որ հասկանալի չէ  նման հայտարարությունը,  քանի որ ԱՄՆ –ի  քաղաքական ներկայացուցիչներ չեն հրավիրվել խաղեր:

ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախն այս առթիվ հետևյալն է ասել. <<  ՄՕԿ-ն այս հարցում պահպանում է իր քաղաքական չեզոքությունը: Մեր պարտականությունն է խաղերն անցկացնել օլիմպիական խարտիայի, ընդունող քաղաքի  պայմանագրով  և 206 երկրների հավաքականների մարզիկներին ու  փախստականների թիմին մեկ հարկի տակ հավաքելու նպատակով:

Ակնկալել, որ օլիմպիական խաղերը  հիմնովին կփոխեն   երկրի քաղաքական գիծը,  նրա օրենքները, անհիմն է:  Օլիմպիական խաղերը չեն կարող լուծել խնդիրներ, որոնք չեն լուծել քաղաքական գործիչների սերունդները . . . >>:

 

Այլ նորություններ