Ռիգայում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
86 կգ քաշային Շամիր Աթյանը բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեց աշխարհի կրկնակի չեմպիոն, ուկրաինացի Իբրահիմ Ալդաթովին: Հայ մարզիկը զիջեց 10:2 հաշվով:
Մարտի 9-ին մրցագորգ են դուրս գալու 65 կգ և 97 կգ քաշային կարգի ըմբիշները: Հայաստանը 65 կգ քաշային կարգում ներկայացուցիչ չունի: 97 կգ քաշային կարգում կպայքարի Անդրանիկ Գալստյանը:
Լուսանկարներն` այստեղ
Լատվիա, Ռիգա
ՀԱՕԿ լրատվության բաժին