ՄԵԿՆԱՐԿԸ՝ ԱՅՍՕՐ

11:07 - 29 Նոյ, 2021

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ այսօր ՝ նոյեմբերի 29 –ին մեկնարկում է կանանց  բարձրագույն խմբի համապետական առաջնությունը:

Հանդիպումները կանցկացվեն «ՏԵՑ արենա» մարզադահլիճում (Արցախի - 4):

Առաջնությունը կանցկացվի շրջանաձև մրցակարգով`  հինգ  շրջանով: Արդյունքների հիման վրա թիմերն այնուհետև հանդիպումները կշարունակեն փլեյ–օֆֆ փուլում:

Ներկայացնենք մասնակից թիմերին. «Լես ֆոքսիս (Երևան), «Հատիս» (Երևան), «Երևան Բասկետ» (Երևան), «Գյումրի» (Գյումրի) և «Արցախ» (Երևան):

Մեկնարկում այսօր  «Հատիս»-ը կմրցի «Երևան Բասկետ»-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի 18:30-ին։

 

Այլ նորություններ