Ռիգայի «Արենա» մարզահամալիրը պատրաստ է ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեկնարկին

23:30 - 07 Մար, 2016

Ռիգայի «Արենա» մարզահամալիրում նախապատրաստական վերջին աշխատանքներն են տարվում:

Շուրջ 2 հազար հանդիսատեսի համար նախատեսված մարզադահլիճը գրեթե իդեալական վիճակում է: Մի քանի օր շարունակ Ըմբշամարտի համաշխարհային միությունը և Լատվիայի ըմբշամարտի ֆեդերացիան ջանք չեն խնայում կազմակերպչական բոլոր հարցերը հնարավորինս անթերի դարձնելու համար:

Մրցումների դահլիճը վարագույրով առանձնեցված է մարզումայինից, որտեղ այս օրերին իրենց վերջին մարզումներն են անցկացնում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիկները:

Մարտի 8-ին մրցագորգ դուրս կգան 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը և 86 կգ քաշային Շամիր Արթյանը:

Լուսանկարներն՝ այստեղ

Լատվիա, Ռիգա

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ