ՆԱԵՎ ԹԻՄԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓՈՎ

15:37 - 28 Հոկ, 2021

Եվրոպայի օլիմպիական կոմիտեն / ԵՕԿ /  հայտնել է աթլետիկա մարզաձևը Եվրոպական երրորդ խաղերի ծրագրում ընդգրկելու մասին: Մրցաշարը կանցկացվի մայրցամաքի թիմային առաջնության ձևաչափով։ 

Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է ԵՕԿ-ի և աթլետիկայի եվրոպական  ֆեդերացիայի  / EA / միջև։ Բոլոր երկրները, անկախ նրանից, թե որ դիվիզիոնում են հանդես գալիս, կմասնակցեն խաղերին։ Մրցավայր է ընտրված  <<  Շլյոնսկի  >> ստադիոնը, որը գտնվում է Լեհաստանի Խուժուվ և Կատովիցե քաղաքների  միջև:

Կողմերը  երկար են  քննարկել  թիմային առաջնությունը ստուգատեսի  ծրագրում ինտեգրելու հնարավորությունը:

Հիշեցնենք, որ աթլետիկան ներառված էր Եվրոպական նախորդ երկու խաղերի ծրագրում։ Մինսկի խաղերում կազմակերպիչները փորձարկել են թիմային նոր ձևաչափ, որը կրում է << Դինամիկ աթլետիկա >>  անվանումը։ 

Ծրագրում ընդգրկված որոշ  մարզաձևերում մասնակիցները   ձեռք կբերեն  << Փարիզ – 2024 >> - ի օլիմպիական ուղեգրեր:  

Կազմկոմիտեն և համակարգող հանձնաժողովը  շարունակում են  բանակցել  միջազգային համապատասխան  ֆեդերացիաների հետ՝ ծրագիրը համալրելու նպատակով:

Եվրոպական մարզական ամառային երրորդ խաղերը տեղի կունենան Լեհաստանում ՝ 2023թ. հունիսի 9 – 25 –ը:

 

Այլ նորություններ