Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի նոր կանոններով

19:53 - 01 Ապր, 2017

Վաղվանից Խորվաթիայի Սպլիտ քաղաքում 41 երկրների 275 ծանրորդներ (տղամարդիկ եւ կանայք) կսկսեն պայքարը Եվրոպայի առաջնությունում, որում առաջին անգամ կիրառվելու են նոր կանոններ:

Առաջին, կանանց պայքարում ավելացվել է նոր քաշային կարգ՝ մինչեւ 90 կիլոգրամ, որով վերացվել է նախկին՝ +75 կիլոգրամ գերծանր քաշային կարգում մասնակիցների անձնական քաշով պայմանավորված առավելությունը:

Երկրորդը տվյալ քաշային կարգում հավասար արդյունքի արձանագրումն է: Եթե նախկինում երկու եւ ավելի ծանրորդ առանձին վարժություններում եւ երկամարտում ցույց էր տալիս միեւնույն կիլոգրամները, առավելությունը տրվում էր անձնական ավելի թեթեւ քաշ ունեցողին:

Նոր կանոններով արդյունքը գրանցվելու է այն ծանրորդի անվան դիմաց, որն առաջինն է այն ֆիքսել: Այսպես ավելի դժվարանում ու կարեւորվում է մարզիչների գործոնը, որոնցից այսուհետեւ պահանջվելու է ճիշտ գնահատել իր սանի հնարավորությունները եւ հաջորդ մոտեցման համար ավելի ճիշտ քաշ պատվիրել:

Այլ նորություններ