Դահուկորդ Միքայել Միքայելյանը 26-րդն է

16:41 - 18 Փետ, 2016

Պատանեկան ձմեռային երկրորդ Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը ազատ ոճի 10 կմ մրցավազքում 49 մասնակիցների մեջ զբաղեցրեց 26-րդ հորիզոնականը:

Պատանեկան խաղերում Հայաստանի ներկայացուցիչը վերջին մեկնարկը ունեցավ փետրվարի 18-ին:

Տղամարդկանց 10 կմ ազատ ոճում Միքայելը մեկնարկեց 28-րդ համարի ներքո:  Միքայելյանը տարածությունը հաղթահարեց 26 րոպե12 վայրկյանում և գրավեց 26-րդ տեղը:

Լավագույն արդյունքը գրանցեց Կորեան ներկայացնող Մագնուս Կիմը, ով մրցատարածությունը հաղթահարեց 23 րոպե 04 վայրկյանում:

Լիլեհամեր, Նորվեգիա

Լուսանկարներն` այստեղ

ՀԱՕԿ լրատվության բաժին  

Պաշտոնական գործընկեր` Ucom

 

 

 

Այլ նորություններ