ՆՈՐ ՍՏՈՒԳԱՏԵՍՆԵՐ

10:17 - 14 Մայ, 2021

Մակեդոնիայի Սկոպիե քաղաքում  մայիսի 17-23- ը կանցկացվեն ազատ և հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունները:

Մրցաշարին  կմասնակցեն նաև Հայաստանի հավաքականները: Ներկայացնենք կազմերը. ազատ ոճ ՝ Կարեն Զուրաբյան  (57 կգ), Ռազմիկ Պապիկյան  (61 կգ), Հրաչյա Մարգարյան (65 կգ), Արման Անդրեասյան  (70 կգ), Հրայր Ալիխանյան  (74 կգ), Արման Ավագյան  (79 կգ) և Հովհաննես Մաղաքյան (125 կգ):

Հունահռոմեական ոճ.    Աշոտ Մխիթարյան  (55 կգ), Տիգրան Մինասյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Գուրգեն Ալեքսանյան (67 կգ), Մալխաս Ամոյան (72 կգ), Սամվել Գրիգորյան (77 կգ), Գագիկ Հակոբյան (82 կգ), Գևորգ Թադևոսյան  (87 կգ), Ալբերտ Եղիկյան (97 կգ), Դավիթ Օվասափյան (130 կգ):

 

Այլ նորություններ