ՄՕԿ – Ի ՆԱԽԱԳԱՀ ԹՈՄԱՍ ԲԱԽԸ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ

11:39 - 11 Մար, 2021

ՄՕԿ-ի 137-րդ նստաշրջանն անցկացվում է առցանց տարբերակով: Կազմակերպության առաջնորդ Թոմաս Բախը կրկին  վերընտրվեց միջազգային օլիմպիական կոմիտեի  նախագահի  պաշտոնում։ 67-ամյա գերմանացին միակ թեկնածուն էր: Բախը ստացավ 93 կողմ, մեկ դեմ քվե: Նա  կպաշտոնավարի մինչեւ 2025 թվականը։ Սուսերամարտից  օլիմպիական խաղերի չեմպիոնը / 1976թ. / ՄՕԿ-ը գլխավորում է 2013 –ի սեպտեմբերից։ Նա փոխարինեց  բելգիացի Ժակ Ռոգեին։ Բախը 1991-ին դարձել է ՄՕԿ-ի անդամ, 1996 - 2000 թթ. գործկոմի անդամ, 2000թ.` ՄՕԿ-ի փոխնախագահ:

Ի դեպ, Բախը 2014 թ. այցելել է Հայաստան:

Այլ նորություններ