Դահուկորդ Միքայել Միքայելյանը հաղթահարեց որակավորման փուլը

13:57 - 13 Փետ, 2016

Պատանեկան ձմեռային երկրորդ Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը դահուկավազք կրոսի 1500 մետր ազատ ոճում հաղթահարեց որակավորման փուլի արգելքը` 50 մասնակցի մեջ զբաղեցնելով 27-րդ հորիզոնականը:

Առաջին տեղ զբաղեցրած մարզիկին Միքայելյանը զիջել է 17 վայրկյան:

Քիչ ավելի ուշ Միքայելյանը 30 լավագույնների շարքում կպայքարի եզրափակիչ փուլի ուղեգրի համար, որտեղ իրենց ուժերը կչափեն 10 լավագույնները:

Լիլեհամեր, Նորվեգիա

ՀԱՕԿ լրատվության բաժին  

Պաշտոնական գործընկեր` Ucom

 

 

Այլ նորություններ