ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐՆ ԱՐԴԱՐԱՑԱՆ

11:28 - 14 Սեպ, 2020

Թուրքիայի  Ստամբուլ քաղաքում   անցկացվեց   Բալկանյան երկրների աթլետիկայի հոբելյանական՝  50 –րդ   առաջնությունը / մինչև 20 տարեկանների մասնակցությամբ/։ Մրցեցին 13 երկրների 21 մրցաձևի  240  պատվիրակներ։

Հայաստանը ներկայացրած   յոթ մարզիկները արդարացրին սպասելիքները։ Գյումրեցի եռացատկորդ Ռազմիկ Ղազարյանը  գրավեց պատվավոր երկրորդ տեղը / 15մ․ 55 սմ․ /։ Պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց կապանցի  հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը /  7մ․ 15 սմ․ /։

 

 

 

Այլ նորություններ