Աշոցքցի դահուկավազորդ Միքայել Միքայելյանը 36։17.10 արդյունքով ութերորդ տեղն է գրավել Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում անցկացված մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում:
30 երկրների 71 պատվիրակներ իրենց ունակությունները դրսևորեցին 15կմ ազատ ոճում: Հայ դահուկորդին հաջողվեց առաջ անցնել մարզաձևում մեծ ավանդույթներ ունեցող բազմաթիվ երկրների ներկայացուցիչներից:
Մրցավարտից հետո Միքայելն իր անձնական մարզիչ հոր ՝ Արթուր Միքայելյանի հետ շարունակում է պարապել նույն քաղաքի մարզիկների հետ: Մեկ շաբաթ հետո ընտանեկան երկյակը կմեկնի Գերմանիա և կմասնակցեն փետրվարի 25 –ին մեկնարկող աշխարհի մեծահասակների առաջնությանը: Նախատեսված է, որ նա հանդես կգա 30 կմ. սքիաթլոն մրցաձևում / 15 կմ. դասական ոճ + 15կմ. չմշկային ՝ կարճ դահուկներ /: Դրան կհաջորդի Միքայելի մասնակցությունը 15կմ. ազատ դահուկաոճում:
Հուսանք, որ հայ մարզիկը կարդարացնի սպասելիքները: Ամեն բանից անկախ ասենք, որ Միքայելը Պեկինի օլիմպիական խաղերի մեկնող հավակնորդներից մեկն է: Այս մասին տեղեկացրեց նրա մարզիչ մայրը ՝ ԽՍՀՄ առաջնությունների բազմակի հաղթող և մրցանակակիր Ալլա Միքայելյանը: