Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման ժամանակ դրոշակակիրը կլինի Միքայել Միքայելյանը

10:30 - 11 Փետ, 2016

Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի դահուկորդ Միքայել Միքայելյանը:

Փետրվարի 12-ին Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում կկայանա երկրորդ պատանեկան Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը:

Պատանեկան խաղերին այս անգամ մասնակցում են 1100 մարզիկ աշխարհի 71 երկրներից: 15-ից 18 տարեկան պատանիները կպայքարեն մեդալների 70  հավաքածուի համար:

Լուսանկարներն` այստեղ

ՀԱՕԿ լրատվության բաժին

Պաշտոնական գործընկեր` Ucom

 

Այլ նորություններ