ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ԵՎ ՌԵԿՈՐԴՆԵՐ

11:00 - 17 Փետ, 2020

Ստամբուլում  անցկացված   Բալկանյան երկրների աթլետիկայի ձմեռային  առաջնության  261 մասնակիցների թվում էին նաև Հայաստանի 16  ներկայացուցիչներ:

Լավ արդյունքներով աչքի ընկան և մրցանակակիր դարձան Լևոն Աղասյանը և Ալեքս Դոնիկյանը: Եռացատկորդների պայքարում կապանցի Լ.Աղասյանը ցույց տվեց 16 մ. 44 սմ. արդյունք  և գրավեց երկրորդ տեղը:

Նույն մրցաձևի կանանց մրցումներում  դժգոհելու տեղիք չտվեց  երևանցի  Յանա Աբրահամյանը: Նրա ցույց տված չորրորդ արդյունքը  / 13մ. 06 սմ . / մարզասրահների հանրապետական նոր ռեկորդ է:

60մ. արագավազքում /  8,15վրկ /  լավագույն եռյակը  եզրափակեց  և պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց Հայաստանի դրոշի ներքո հանդես եկած, ամերիկահայ Ալեքս Դոնիկյանը:

Իր հաշվին անձնական նոր ռեկորդ գրանցեց  / 7. 47 մ. / երևանցի հեռացատկորդ Արտակ Համաբարձումյանը,  որը զբաղեցրեց հինգերորդ պատվավոր տեղը:

 Նկարում՝ Լ․ Աղասյանը

Այլ նորություններ