ՆՈՐ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ

11:38 - 23 Դեկ, 2020

Բադմինթոնի համաշխարհային ֆեդերացիան  / BWF /  հրապարակել է 2021թ․  առաջին կեսի  մրցաշարային օրացույցը, ինչպես նաև համաշխարհային վարկանիշային աղյուսակի վերաբացման և  Տոկիոյի օլիմպիական խաղերի որակավորման նոր կարգը:

Օլիմպիական վարկանիշային մրցաշարերը  կվերսկսվեն հաջորդ մրցաշրջանում կայանալիք  Շվեյցարիայի բաց առաջնությունով /  մարտի 2-7-ը /։ Հաջորդը կլինի  Գերմանիայի բաց առաջնությունը/  մարտի 9-14-ը /: 

Մարտ ամսին ընտրական  ստուգատեսներ կանցկացվեն նաև Չեխիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում և Վիետնամում: 

Վարկանիշային  եզրափակիչ  մրցաշարը տեղի կունենա Նյու Դելիում, Հնդկաստանի  բաց առաջնությունով ՝ մայիսի 11-16-ը: 

Այլ նորություններ