ՊԱՏՎԱԲԵՐ ՀԱՂԹԱՆԱԿ

12:04 - 19 Նոյ, 2020

Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայիում  կայացավ  Ազգերի Լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի վերջին մրցափուլի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը։ Մեր ազգային հավաքականը հաղթանակ տարավ 1 ։ 0 հաշվով և դարձավ խմբի  հաղթող։

Մրցակցի դարպասը գրավեց  պաշտպան  Հովհաննես Համբարձումյանը  / 55 -րդ րոպեին /։

Այդ հաջողությունը  համանուն մրցաշարում առաջինն է մեր ֆուտբոլի պատմությունում։ Արդյունքում մեր թիմը իրավունք ստացավ հանդես գալու B դիվիզիոնում, որտեղ ընդգրկված են առավել բարձր կարգ ունեցող հավաքականներ։

Հետխաղյա մամուլի ասուլիսում ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը մասնավորապես ասել է, որ նախօրյակին պարզվեց ,որ մեր թիմի առանցքային չորս խաղացողներ վարակված են կորոնավիրուսով։ Բայց հայ ֆուտբոլիստները դրանից թևաթափ չեղան, քանզի գիտեն թե ինչ է նշանակում թիմային պայքար և իրենց ազգին բնորոշ անկոտրում կամք դրսևորելով կերտեցին այնքան ցանկալի հաղթանակը։

Շնորհավորում եմ հայ մարզասերներին, հավաքականի բոլոր խաղացողներին, ֆեդերացիայի աշխատակազմին, մյուսներին։

Ուզում եմ հավատալ, որ բռունցքված մեր թիմը չի աղճատվի, կդառնա առավել խաղակցված, կուռ կոլեկտիվ, որը ունակ կլինի հաղթահարել  դժվարին արգելքները։ Այդ անելը նրանց ուժերից վեր գործ չէ։ Ցանկանում եմ , որ խոսքս ապացուցվի հաջողություններով ․ ․ ․  

 

Այլ նորություններ