ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

11:39 - 09 Նոյ, 2020

Ուսանողական սպորտի միջազգային ֆեդերացիան  / FISU / հաստատել է ձմեռային ունիվերսիադայի հետաձգման փաստը ։ Միջոցառումը  համավարակի պատճառով  2021թ․  հունվարից տեղափոխվել է դեկտեմբեր։

Մրցաշարը, ինչպես և նախատեսված էր,  կկայանա Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքում, դեկտեմբերի 21 - 31-ը:

Կազմակերպիչները գոհ են , որ շահագրգիռ կողմերի բանակցությունների արդյունքում որոշվել է   անցկացնել ուսանողական սպորտի գլխավոր մարզահանդեսը։ 

 

Այլ նորություններ