ՆԱՄԱԿ ՀՖՖ – ԻՆ

10:53 - 04 Նոյ, 2020

Հայաստանի ֆուտբոլի առաջնության պրեմիեր լիգայի 11-րդ տուրում կայացավ  << Արարատ >>  և << Շիրակ >> հանդիպումը։ 4 ։ 0 խոշոր հաշվով հաղթեցին  երևանցիները։ Գոլերի հեղինակ դարձան Իգոր Ստանոևիչը, Մորի Կոնեն, Խուան Բրավոն և  Զավեն Բադոյանը:

Նոյեմբերի 3 –ին պետք է կայանար նաև  << Գանձասար-Կապան >> - << Արարատ-Արմենիա >> խաղը։ Կապանցիները չեն ներկայացել հանդիպմանը։ Բանն այն է, որ  ակումբը պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, տեղեկացնելով, որ թիմը դադարեցնում է ելույթները VBET Հայաստանի պրեմիեր լիգայում և  գավաթի խաղարկությունում: 

 

Այլ նորություններ