ԻՆԸ ՏՈՒՐԻՑ ՀԵՏՈ

11:11 - 27 Հոկ, 2020

Հայաստանի  ֆուտբոլի պրեմիեր լիգայի 9-րդ տուրում  կայացավ երեք հանդիպում։ Գրանցվեցին հետևյալ արդյունքները․  << Գանձասար - Կապան >>  - << Ուրարտու >> ՝ 0 ։ 2,    << Լոռի Ֆա >> - << Արարատ >> ՝ 1 ։ 0  և  << Շիրակ >> - << Ալաշկերտ   >> ՝ 1։ 1։

<< Նոա >> թիմում ինը ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստի դրական պատասխանի պատճառով,  9-րդ տուրի << Նոա >> - << Փյունիկ >> հանդիպումը հետաձգվել է: 

Մրցաշարային աղյուսակը 13 միավորով գլխավորում է <<Ուրարտուն>>։ << Արարատը >>, << Ալաշկերտը >>, << Վանը >> << Լոռին >> ունեն 9-ական միավոր։ << Արարատ-Արմենիան >>  8 միավորով  6-րդն է։ 7 –ական միավոր ունեն << Նոան >> և << Գանձասար- Կապանը >>։ << Փյունիկը >>  5 միավորով զբաղեցնում է աղյուսակի նախավերջին, իսկ հետնապահ << Շիրակի  >>  հաշվին գրանցված է ընդամենը  2 միավոր։

Այլ նորություններ