ՀՅՈՒՐԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

11:02 - 22 Հոկ, 2020

ՀԲՖ ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․ << Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգայի առաջնության 1-ին տուրի «Կիլիկիա»-«Մեդ Ֆոքսիս» հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 86-79 հաշվով:

«Կիլիկիան» հաղթեց միայն երրորդ քառորդում, իսկ մնացած քառորդներում առավելությունը «Մեդ Ֆոքսիսինն» էր:

Խաղում ամենաարդյունավետը Լիթլ Մոնթրելն էր՝ վաստակած 36 միավորով: Նա 11 անգամ տիրեց օղակից հետ եկած գնդակին ու իրականացրեց 5 արդյունավետ փոխանցում >>։

 

Այլ նորություններ