Թենիսիստ Անի Ամիրաղյանը Անթալիայի մրցաշարի կիսաեզրափակչում է

23:51 - 29 Հուն, 2016

Թենիսի Հայաստանի առաջին ռակետ Անի Ամիրաղյանը GD women's Tennis cup միջազգային մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ:

Հայաստանը ներկայացնող Ամիրաղյանը քառորդ եզրափակչում 1ժամ 30 րոպեում 6:3,6:4 հաշվով հաղթեց հունգար Վանդա Լուկաչին:

Կիսաեզրափակչում Ամիրաղյանը կմրցի Թուրքիայի ներկայացուցիչ Այլա Ակսուի հետ: Անթալիայում ընթացող միջազգային մրցաշարը մեկնարկել է հունվարի 25-ին և կեզրափակվի 31-ին:

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

Այլ նորություններ