Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը Եվրոպայի առաջնության կարճ ծրագրից հետո 16-րդ տեղում է

18:28 - 27 Հուն, 2016

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկեց գեղասահքի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:

Մրցումային առաջին օրը կանանց կարճ ծրագրում Հայաստանի ներակայացուցիչ Անաստասիա Գալուստյանը հավաքելով 48,93 միավոր՝ զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը: Կարճ ծրագրում առավելագույն միավոր հավաքեց Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) (72,55 միավոր):

Կանանց մրցաշարին մասնակցում են 36 գեղասահորդ:

Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներակայացնում են գեղասահորդներ Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը:

Անաստասիա Գալուստյանն ունի աշխարհի առաջնության վարկանիշ, իսկ Սլավիկ Հայրապետյանն աշխարհի առաջնության մասնակցության վարկանիշ ձեռք բերելու համար կպայքարի Եվրոպայի առաջնությունում: Թինա Կարապետյան և Սիմոն Սենեկալ պարային զույգը կարճ ծրագրում վարկանիշ ձեռք բերելու դեպքում նույնպես հնարավորություն կունենա Հայաստանը ներկայացնելու աշխարհի առաջնությունում, որը կկայանա ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում: 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ