ՓՈՐՁԱՐԿԵԼ ԵՆ << ՍՈՖԻ >> ՄԱՐԶԱԴԱՇՏԸ

11:12 - 08 Սեպ, 2020

Լոս Անջելեսի << SoFi >>  մարզադաշտը, որտեղ  նախատեսվում է անցկացնել 2028թ․ օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունները, ֆուտբոլի և նետաձգության մրցումները, վերանորոգումից հետո ընդունել է մարզիկներին։

<< Լոս Անջելես Ռամս >>  ամերիկյան ֆուտբոլի  թիմն առաջինն է մտել 100 000 տեղանոց ասպարեզի խաղադաշտ և  մարզվել։

Մարզահամալիրի հսկա << Oculus >>   լուսատախտակը, որի  արժեքը գնահատվում է մոտ 3 միլիարդ դոլար,  մեծ  հնարավորություն ունի մտնելու Գինեսի ռեկորդների գրքում: Մուլտիմեդիոն էկրանը  անչափ տպավորել է թիմի ներկայացուցիչներին:

<< SoFi >> մարզադաշտի բացման պաշտոնական արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 13-ին ՝ <<  Լոս Անջելես Ռամս >>  և  << Դալլաս Կովբոյ >>  թիմերի խաղի շրջանակում: Ամենայն հավանականությամբ, պանդեմիայի պատճառով, հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականի: 

 

 

Այլ նորություններ