
Արհեստական բանականության թեման է եղել Լոզանում անցկացված ՄՕԿ –ի ֆորումի օրակարգում: Մասնակցել են օլիմպիական շարժման բոլոր շահագրգիռ կողմերը:
Քննարկվել է թեմաների լայն շրջանակ. ինչպես կարող է արհեստական բանականությունը օգտագործվել տաղանդների զարգացման, մարզչական աշխատանքի, մարզումների, վերլուծության, մրցավարության, վնասվածքների, հիվանդությունների կառավարման և կանխարգելման, դոպինգի դեմ պայքարի, հոգեկան բարեկեցության և այլն։
Ելույթ ունեցողների թվում են եղել նաև օլիմպիական բազմաթիվ մեդալակիրներ, հայտնի մարզիկներ:
ՄՕԿ-ի գործընկերները նույնպես հանդես են եկել նորարարություններով ու ակտիվորեն մասնակցել են քննարկումներին։
Արհեստական բանականությունն արդեն վերափոխում է սպորտը օլիմպիական շարժման ողջ տարածքում: 2024թ. Փարիզի մարզահանդեսում կիրառվել են արհեստական բանականությամբ աշխատող գործիքներ՝ մարզիկներին կիբերբռնությունից պաշտպանելու համար: Նոր տեխնոլոգիաները մարզիկներին իրական ժամանակում հնարավորություն են տվել ստանալ արդյունավետ պատկերացումներ՝ խելացի որոշումների կայացմանը նպաստելու համար։
Արհեստական բանականությունը կարևոր դեր է խաղացել մրցավարության արդարության և ճշգրտության բարելավման գործում՝ տրամադրելով ճշգրիտ չափանիշներ:
ՄՕԿ-ը նաև ուսումնասիրում է արհեստական բանականության կիրառումը տաղանդների հայտնաբերման գործում՝ ուսումնական ծրագրերի, ուսուցման և առցանց դասընթացների միջոցով։