ՆԵՏԵՐԸ ՍԼԱՆՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ԹԻՐԱԽՆԵՐԸ

12:04 - 20 Օգո, 2020

Մ․ Թ․ Ա ութերորդ դարում  է հայոց արքա Արգիշտին  կառուցել Էրեբունի բերդաքաղաք ամրոցին հարակից  արհեստական լիճը։ Այն 21 –րդ դարասկզբում կրեց Վարդավառի լիճ անունը / նախկին Թոխմախ/, որը գտնվում է    Լիոնի զբոսայգու տարածքում։ Այնտեղ են  համավարակի հետևանքով  հայտարարված սահմանափակումների ամիսներին շաբաթական մի քանի անգամ  իրարու հավաքվել , սոցիալական հեռավորությունը պահպանելով մարզվել նետաձիգները։ Հիմնականում ընդհանուր ֆիզպատրաստականությունը բարելավող վարժություններ են կատարել ու նաև ՝ թիավարել։ 

Այսօրվանից / օգոստոսի 20 –ից /  նետ - աղեղավորների տրամադրությունը, ինչպես ասում են,  տեղը կընկնի։ Երևանի ԲԿՄԱ ակումբի տարածքում   կսկսվեն մասնագիտական պարապմունքները։

Հայաստանի նետաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանը զրույցի ժամանակ ասաց, որ  բացօթյա պարապմունքներով կբարելավեն մարզիկների դիպուկությունը, որի աստիճանը  կորոշվի սեպտեմբեր 9 –ին մեկնարկելիք համապետական առաջնությունում։ Նպատակ կա դրա ավարտից մեկ շաբաթ հետո մեկնել Բաթում ՝ ուսումնամարզական հավաքի։ Անմիջապես կհետևի տեղում անցկացվող թվով 25 –րդ միջազգային ավանդական խոշոր մրցաշարը։ Օլիմպիական ուղեգրի հարցին պատասխան կտա եկող տարի նշանակված Եվրոպայի առաջնությունը։

Նետաձիգները ապահովված են համապատասխան  գույքով և հանդերձանքով։ ԲԿՄԱ –ից բացի խմբեր են գործում   նաև մայրաքաղաքի թիվ 194  և Միխիթար Սեբաստացի կրթօջախներում։ Հնարավոր է, որ առաջիկայում  թիրախներ տեղադրվեն նաև թիվ 27 հանրակրթական դպրոցում։

 

 

Այլ նորություններ