100 տարեկան հասակում վախճանվել է միջազգային օլիմպիական կոմիտեի պատվավոր անդամ, վենեսուելացի Ֆլոր Իսավա Ֆոնսեկան:
1981թ․ ընտրվել է ՄՕԿ- ի անդամ և այդ պաշտոնում եղել է 20 տարի։ Առաջին կինն է, որ ընդգրկվել է կազմակերպության գործկոմի կազմում: Պայքարել է սպորտում տղամարդկանց և կանանց հավասարության համար, բազմաթիվ նախաձեռնությունների հեղինակ է ։ Նրա գործունեությունը օլիմպիական շարժման մեջ բարձր է գնահատվում։
Ֆոնսեկան զբաղվել է թենիսով և ձիասպորտով։ 1947 –ի հիմնել է Վենեսուելայի ձիասպորտի ֆեդերացիան։ Մասնակցել է 1956թ․ օլիմպիական խաղերին։