ՖԻԴԵ - Ն ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է

10:14 - 03 Հուլ, 2020

ՖԻԴԵ-ն  նախատեսում  է  անցկացնել առցանց օլիմպիադա / հուլիսի 22-ից օգոստոսի 30-ը /։ Դա թիմային մրցաշար է, որին կարող են  մասնակցել շախմատի  միջազգային ֆեդերացիայի անդամ համարվող   ազգային ֆեդերացիաների  հավաքականները։

Օլիմպիադան կանցկացվի   խառը ձևաչափով՝ 6 մասնակիցներով: Թիմում պարտադիր պետք է լինի 2 կին, և մինչև 20 տարեկան մեկական տղա ու աղջիկ։ Հավաքականը կարող է  ունենալ 6 պահեստային:

Թիմերը կբաժանվեն  են մի քանի խմբերի։ Լավագույնները պայքարը կշարունակեն  փլեյ օֆ - ում։

Հայաստանի շախմատի ֆեդերացիան հայտնում է, որ մեր երկրի ներկայացուցիչները  նույնպես կմասնակցեն այդ միջոցառմանը։  Առաջիկայում կհրապարակվի  խացաղողների կազմը։

Այլ նորություններ