Ակադեմիական թիավարության միջազգային ֆեդերացիան / FISA / հայտարարել է, որ աշխարհի հերթական առաջնությունը տեղի է ունենալու փակ մարզասրահում ՝ վիրտուալ մրցակցության ձևաչափով:
Մրցաշարը բաղկացած կլինի մի քանի փուլից և ելույթները կարելի է համեմատել իրական ռեժիմի հետ:
Եզրափակիչները տեղի կունենան 2021թ․ փետրվարի 27- 28–ը։ Յուրաքանչյուրը, ով Concept 2 վարժասարքին մուտք գործելու իրավունք կստանա կարող է մրցել աշխարհի ցանկացած վայրից։
Ֆեդերացիան նպատակ ունի կազմակերպել աշխարհի արդար առաջնություն, որը բաց և հասանելի կլինի բազում երկրների մարզիկների համար։