ԱՐՈՆՅԱՆԸ ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ

11:11 - 04 Մայ, 2020

Վաղը ՝ մայիսի 5- ին  կմեկնարկի շախմատի  << Ազգերի գավաթ >> առցանց թիմային  մրցաշարը։ 180  հազար ԱՄՆ  դոլար մրցանակային հիմանդրամով  ստուգատեսում հանդես կգան  Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Եվրոպայի և աշխարհի մնացած  հավաքականները: Հայաստանի ընտրանին այս ստուգատեսին չի մասնակցի:

Նախնական փուլում մրցակիցները կխաղան  շրջանաձև մրցակարգով, որից հետո  երկու լավագույն թիմերը  լրացուցիչ մրցամարտում կորոշեն  հաղթողին։

Եվրոպայի հավաքականում ընդգրկված  է  երևանցի Լևոն Արոնյանը։ Մրցաշարում հանդես կգան գրեթե բոլոր առաջատարները , բացի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենից։

Մրցումները կավարտվեն մայիսի 10 –ին։

 

 

Այլ նորություններ