ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԵՐԿՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

09:35 - 10 Հուն, 2020

Իրանի Քերմանշահ քաղաքում,  <<  Թախթիի գավաթ >> - ի` ազատ ըմբշամարտի միջազգային 40-րդ խաղարկությունում,  Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ  Արսեն Հարությունյանը / 57կգ / դարձավ երկրորդ մրցանակակիր: Նույն քաշային կարգում պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց Միհրան Ջաբուրյանը:

Գևորգ Մխեյանը / 70 կգ / հաղթել է նախնական փուլերի հանդիպումներում,  մտել է եզրափակիչ և կպայքարի ուժեղագույնի կոչման համար:

Բրոնզե մեդալի համար կմրցեն Արման Անդրեասյանը / 70 կգ / և Մհեր Մարկոսյանը /86կգ /:

 

Այլ նորություններ