Հովհաննես Դավթյան․ Քայլ առ քայլ գնում ենք առաջ

10:17 - 18 Դեկ, 2019

Ձյուդոյի Հայաստանի հավաքականը դեկտեմբերի 10-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում: Հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ հավաքի նպատակը ձյուդոիստների ֆիզիկական վիճակը բարելավելն է հունվարից մեկնարկելիք միջազգային մրցաշարերից ու հավաքներից առաջ։

«Այս հավաքին մասնակցում են Հայաստանի ուժեղագույն ձյուդոիստները: Նրանցից ակնկալիքները շատ են, բայց անելիքներն էլ են շատ։ Իմ նպատակը գիտելիքներս և փորձս նրանց փոխանցելն է։ Ձյուդոյի նկատմամբ հետաքրքրությունը կավելանա, եթե արդյունքները լավանան: Այս պահին արդյունքները համեստ են, բայց մենք քայլ առ քայլ գնում ենք առաջ»,-նշեց մարզիչը:

Ուսումնամարզական հավաքի լուսանկարներն՝ այստեղ

Այլ նորություններ