
<< Միլանո Կորտինա - 2026 >> ձմեռային օլիմպիական խաղերի ջահը արդեն Իտալիայի մայրաքաղաքում է: Հռոմի Պիացցա դել Քվիրինալեի հրապարակը, որը գտնվում է Իտալիայի նախագահի նստավայրի դիմաց, տեղի է ունեցել տոնական արարողություն: Ներկա է եղել նաև ՄՕԿ-ի նախագահ Քիրսթի Քովենթրին: Նա իր խոսքում գովաբանել է Իտալիայի ջերմությունն ու էներգիան, իսկ Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան կոչ է արել հարգել օլիմպիական զինադադարը:
Ապա մեկնարկել է ջահի փոխանցավազքը:

Տոնական միջոցառումը սկսվել է խորհրդանշական պահով. միջին տարածության վազորդ Ջանկառլո Պերիսը, որը 1960թ. Հռոմի օլիմպիական խաղերի վերջին ջահակիրն էր, կրակի լապտերը հանձնել է Միլանո Կորտինայի հիմնադրամի նախագահ Ջովաննի Մալագոյին, ով այնուհետև վառել է ջահի կաթսան։
Փոխանցավազքի առաջին ջահակիրը << Ռիո - 2016 >> -ի՝ լողից ոսկե մեդալակիր Գրեգորիո Պալտրինիերն է եղել:

Առաջիկա շաբաթների ընթացքում փոխանցավազքը կանցնի 12,000 կիլոմետր՝ Իտալիայի 300 քաղաքներով: Վազքին կմասնակցեն մարզիկներ, արվեստագետներ, սովորական քաղաքացիներ և, վերջապես, մարզահանդեսի բացման նախօրեին՝ փետրվարի 5-ին կրակը կհասնի Միլանի լեգենդար << Սան Սիրո >> մարզադաշտ, որտեղ փետրվարի վեցին տեղի կունենա խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: