Մեկնարկեց «Կաշվե ձեռնոց» բռնցքամարտի մրցաշարը

00:11 - 14 Դեկ, 2019

Երևանի «Դինամո» մարզադահլիճում դեկտեմբերի 13-ին մեկնարկեց «Կաշվե ձեռնոց» բռնցքամարտի մրցաշարը, որի բացման արարողությունը ներկա էին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ (ֆոտոշարք

Մրցումային առաջին օրը ռինգ դուրս եկան 57 և 69 կգ քաշային բռնցքամարտիկները։ Մրցաշարին մասնակցում են 75 բռնցքամարտիկներ Երևանից ու Հայաստանի մարզերից։ Մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 18-ին:

Հիշեցնենք, որ այս մրցաշարի արդյունքում կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի ՄՕԿ-ի կողմից անցկացվող վարկանիշային մրցումներին ու Տոկիո-2020 Օլիմպիական խաղերին:

Այլ նորություններ