Սերգեյ Միքայելյանը 29-րդն էր Սկանդինավիայի գավաթի խաղարկության դասական մրցավազքում

09:55 - 15 Դեկ, 2015

Դահուկավազքի Հայաստանի հավաքականի անդամներն ավարտեցին ելույթները Սկանդինավիայի գավաթի խաղարկությունում:

Հավաքականի անդամ և առաջատար Սերգեյ Միքայելյանը 15 կմ դասական ոճում, 203 մասնակցից զբաղեցրեց 29-րդ հորիզոնականը, իսկ մրցումային 3-րդ օրը՝ չմշկային ոճում զբաղեցրեց 45-րդ տեղը: Հավաքականի մյուս անդամներից Միքայել Միքայելյանին հաջողվեց բարելավել վարկանիշային միավորները, իսկ հավաքականի միակ կին անդամը՝ Մարիամ Միքայելյանը, դասական ձևում վերջին տեղում էր:

«Միքայելը պատանի է և բավականին խոստումնալից: Այս մրցաշարում մրցակցությունը շատ մեծ էր, և իրենց գրանցած արդյունքով` հավաքականի անդամներն ավելի բարձր վարկանիշային միավորներ ձեռք բերեցին»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում, ասաց Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

Հավաքականը վերադարձել է Հայաստան:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ