Հաբեթնակ Կուրղինյան․ Սպորտում ամեն ինչ հնարավոր է

23:36 - 26 Նոյ, 2019

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը լրագրողների հետ զրույցում ամփոփել է Հայաստանի առաջնությունը։

«Ըմբիշները նորմալ մարզավիճակում էին, նրանք հանդես եկան իրենց հնարավորությունների սահմանում: Չնայած մասնակիցների թիվը մի փոքր քիչ էր, ինչն իր պատճառներն ունի: Առաջնությանը չէր մասնակցում Արսեն Հարությունյանը, քանի որ նա վերականգնվում վնասվածքներից։
Այս առաջնությունով սկսում ենք ենք հաջորդ տարվա մեկնարկը՝ հավաքներ Ծաղկաձորում, մրցաշար Իրանում, որին կմասնակցեն 1-ին և 2-րդ համարները, իսկ դրանից հետո մեծահասակների Եվրոպայի առաջնությունն է, որին կհաջորդեն օլիմպիական վարկանիշային մրցաշարեր։ Այս առաջնության արդյունքները հաշվի կառնենք Եվրոպայի առաջնության կազմն ընտրելիս, բայց վերջնական չեմ կարող ասել։ Չեմպիոնների մասնակցելու հնարավորություններն ավելի մեծ կլինեն, սակայն մյուսների տարբերակները չենք բացառելու. սպորտ է, ամեն ինչ հնարավոր է»,- ասաց մարզիչը։
Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիա» մարզական համալիրում նոյեմբերի 25-26-ը տեղի ունեցած ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությանը մասնակցել են 75 մարզիկներ:

Այլ նորություններ