Մ-23 ԱԱ․ Նորայր Հախոյանը կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ, Արմեն Մելիքյանը կիսաեզրափակիչում է

18:00 - 02 Նոյ, 2019

Հայաստանի ներկայացուցիչ Նորայր Հախոյանը (55 կգ) Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում հնարավորություն է ստացել անցկացնել բրոնզե մեդալի համար գոտեմարտ:

Նոյեմբերի 1-ին պայքարի մեջ մտած և մեկնարկային գոտեմարտում պարտություն կրած Հախոյանը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, և առաջին սփոփիչ գոտեմարտում 8:0 հաշվով հաղթեց հունգարացի Ռիչարդ Ռաչին, իսկ երկրորդում ուժեղ գտնվեց հնդիկ Արժուն Հալակուրկիից՝ 10:2: Երեկոյան մրցահերթում հայ ըմբիշը բրոնզե մեդալը կվիճարկի ադրբեջանցի Զաուր Ալիևի հետ:

Նոյեմբերի 2-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի նաև Դավիթ Օվասապյանը (130կգ), որը նախօրեին պարտվել էր կիսաեզրափակիչում:

Նոյեմբերի 2-ին պայքարի մեջ մտած Արմեն Մելիքյանը (60 կգ) 2 հաղթանակ տանելուց հետո նվաճել է կիսաեզրափակիչի ուղեգիր: Հայկ Մելիքյանը (67 կգ) պարտվել է մեկնարկային գոտեմարտում և լքել պայքարը, իսկ Հրանտ Կալաչյանը (72 կգ) և Արման Վարդումյանը (82 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն են կրել քառորդ եզրափակիչում:

Այլ նորություններ